Մասկի Starlink տերմինալները վաճառվում են ամբողջ աշխարհի սև շուկայում

Ամերիկացի գործարար Իլոն Մասկի SpaceX ընկերության Starlink ինտերնետ-տերմինալները կարելի է ապօրինի գնել աշխարհի շատ մասերում, որտեղ դրանք պաշտոնապես չեն վաճառվում կամ չեն աշխատում։ Այս մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Հետաքննությունը ... բացահայտեց Starlink հավաքածուների ապօրինի վաճառքի և ակտիվացման բազմաթիվ օրինակներ: Այն, թե ինչպես են դրանք մաքսանենգ ճանապարհով տեղափոխվում, ինչպես նաև Starlink- ի ակնհայտ հասանելիությունը սև շուկայում, ցույց է տալիս, որ դրանց չարամիտ օգտագործումը համակարգված գլոբալ խնդիր է», - գրում է գործակալությունը սեփական հետաքննության արդյունքներով։


Ինչպես գործակալությանը հայտնել են անանուն արեւմտյան դիվանագետները, Starlink տերմինալները կարելի է գնել Սուդանում, որտեղ դրանցից օգտվում են, մասնավորապես, կառավարական բանակին ընդդիմացող արագ արձագանքման ուժերը: Գործակալության տվյալներով՝ սուդանցի գործարարները տերմինալները գրանցում են Դուբայում, ինչից հետո նրանց ինքնաթիռով տեղափոխում են Ուգանդա, որտեղից Starlink-ի հավաքածուները ցամաքային երթուղիներով հասնում են Սուդանի հյուսիս: 


Բացի այդ, տերմինալները վաճառվում են ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող Վենեսուելայում, չնայած ինտերնետային ծածկույթի քարտեզում նշվում է, որ այդ երկրում Starlink-ը չի գործում, գրում Է Bloomberg-ը: Հարավային Աֆրիկայում երկրի իշխանությունները դեռ չեն հաստատել Մասկի ինտերնետի օգտագործումը, Սակայն Starlink-ի առևտուրը «ծաղկում է» սոցիալական ցանցերում խմբերի շնորհիվ, որտեղ վաճառողներն առաջարկում են փաթեթներ, որոնք ակտիվացված են հարևան Մոզամբիկում, որտեղ դրանց օգտագործումը օրինական է:


Նույնիսկ եթե SpaceX-ը արգելափակում է ապօրինի ակտիվացված տերմինալները, գործարարները վերագրանցում են դրանք երրորդ երկրներում և նորից ակտիվացնում դրանք:


ԱՄՆ կառավարության նախկին պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարող է խստացնել արտահանման վերահսկողությունը, որպեսզի Մասկի տերմինալները «չընկնեն Ամերիկայի թշնամիների ձեռքը»: