Այլ

16:00 Լուրերը մեկ տողով. Արտակարգ պատահար Լոռիում, էքսկուրսիայից հիվանդանոց ընկած դպրոցական, Ծառուկյանի ղեկավարած կառույցի դեմ դատական վճիռ

16:00 Լուրերը մեկ տողով.  Արտակարգ պատահար Լոռիում, էքսկուրսիայից հիվանդանոց ընկած դպրոցական, Ծառուկյանի ղեկավարած կառույցի դեմ դատական վճիռ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


 •  Լոռու մարզում մեկնարկել են Փամբակ գետն ընկած 15-ամյա աղջկա որոնողական աշխատանքները, որին ականատես են եղել համագյուղացիները։


 •  Աշտարակում 12-ամյա դպրոցականի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ է ձերբակալվել, իսկ երեխայի վիճակը կայուն ծանր է:


 •  Դատարանի որոշմամբ անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ Օլիմպիական կոմիտեի սեփականության իրավունքը, և այն կանցնի պետությանը։


 •  ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը բարդ է որակել, սակայն ընդգծել է բարիդրացիական հարաբերությունները պահպանելու Մոսկվայի ցանկությունը։


 •  «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ռուսաստանցի հայտնի մաթեմատիկոսն ազատ է արձակվել, բայց հետախուզման պատճառով դեռևս չի կարող լքել Հայաստանը։


 •  ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնցով խստացվելու է կեղծ ու ժամկետանց դեղերի ոչնչացման վերահսկողությունը։


 •  Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդին բռնաբարության և այլ հանցագործությունների մեղադրանքով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։

 

•  Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն է կրելու ողջ պատասխանատվությունը Մերձավոր Արևելքում սպասվող համաձայնագրի դրույթների ցանկացած խախտման համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250