Թրամփը՝ Իրանում հնարավոր իշխանափոխության մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է իրանական իշխանությունների հետ հարաբերություններին՝ ընդգծելով, որ Թեհրանում վարչակարգի փոփոխության հարցն իրեն երբևէ չի մտահոգել։ Խոսելով երկկողմ նոր համաձայնությունների մասին՝ Սպիտակ տան ղեկավարը ներկայիս բանակցային կողմն անվանել է ամենաողջամիտը նախորդների համեմատ, որոնց հետ առնչվել է իր վարչակազմը։
Այս հայտարարություններին զուգահեռ, արևմտյան լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում նախկինում ծրագրված այլ սցենարների մասին։ Մասնավորապես, պարբերականի փոխանցմամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկային փուլում Վաշինգտոնն ու Թել Ավիվը դիտարկում էին երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին իշխանության բերելու հնարավորությունը։ Ըստ ամերիկյան պարբերականի աղբյուրների՝ ակնկալվում էր ստեղծել ավելի զիջողական ղեկավարություն, սակայն Ահմադինեժադը հրաժարվել է մասնակցել այդ ծրագրին։
Հիշեցնենք՝ Վաշինգտոնն ու Թեհրանը պաշտոնապես հայտարարեցին խաղաղության պայմանավորվածությունների ձեռքբերման մասին, որի հուշագիրը նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում։ Գործարքի համաձայն՝ դադարեցվում են ռազմական գործողությունները (այդ թվում՝ Լիբանանի տարածքում), վերացվում է Իրանի ծովային շրջափակումը և վերականգնվում է ազատ նավագնացությունը Հորմուզի նեղուցով։ Փաստաթղթի պաշտոնական կնքումից հետո կողմերը կսկսեն 60-օրյա բանակցություններ՝ հակամարտության վերջնական կարգավորման նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...