Կարս նահանգի գյուղերից մեկում բքի հետևանքով տները անցել են ձյան տակ
Կարս նահանգի Սուսուզ շրջանի Գյոլբաշ գյուղում առատ ձյան տեղումների և բքի հետևանքով բնակիչների տներն անցել են ձյան տակ։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber-ից։
Անանցանելի են դարձել մի շարք ճանապարհներ։ Նշվում է, որ ձյան շերտի բարձրությունը հասել է 2 մետրի։
«Գարնանն էինք սպասում, բայց նորից ձմեռ եկավ»,- նշել են տեղի բնակիչները։
Նշվում է, որ ջերմաստիճանը հասնում է մինուս 7-ի, իսկ բարձրադիր հատվածներում տեղումները թեթևակի ընդհատումներով դեռ շարունակվում են։
Փակ ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներ են իրականացվել և ճանապարհը բացվել է փրկարարական ջոկատաների օժանդակությամբ։