Ինչպես են թմրանյութերը ներթափանցում ՔԿՀ-ներ
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե սարքավորումները դրված են, բայց դեռևս թմրամիջոցներ են մտնում ՔԿՀ-ներ, բացատրել է, թե քրեակատարողական հիմնարկներ ինչպես են ներթափանցում թմրամիջոցները։
«Ինչպե՞ս են թմրանյութերը ներթափանցում ՔԿՀ-ներ։ Ճի՛շտ եք, որ սկաներ դրած է, բայց սկաները միայն հանձնուկների հատվածում է դրված։ Այնտեղ թե՛ ծառայողները, թե՛, ճաշատեսակները, որ ոչ թե տեղում են պատրաստվում, այլ գնում է կատարվում, մտնում են առանց սկանավորման»,-ասաց նա։
Մինասյանը տեղեկացրեց, որ արդեն ունեն վարչապետի կողմից հաստատում, ըստ որի՝ չինական համապատասխան ստանդարտացված ընկերության գնառաջարկով առաջիկա մեկ կամ երկու ամսում տեղի է ունենալու գնում։
«Արմավիր ՔԿՀ-ում ստեղծվելու է համակարգ՝ և՛ ուտելիքի, և՛ հանձնուկի, և՛ ծառայողի, այլևս գոնե Արմավիր ՔԿՀ չի կարողանալու մտնել մարդ իր սննդով՝ առանց այդ սկանավորման։ Այսօր այդ համակարգը չունենք, դրա համար ինդետֆիկացնել, թե վատ, ոչ պարկեշտ, կոռումպացված ծառայողի միջոցով է մտել՝ սխալ է։ Այսօր դրոնով էլ են կարողանում մտցնել»,-ասաց նախարարը։
Ըստ նրա՝ այդ պատճառով հարցը փորձել են լուծել թվայնացման միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Նոր նորքի բաժին զինված մտնելու գործով հայտնաբերվել են սխեմաներ․ մանրամասներ
2024թ․ մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ` Երևանում. մանրամասներ
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործե...
Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել. կան վիրավորներ. Armlur
Armlur.am-ը տեղեկացավ, որ քիչ առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել։Ըստ նախնական տեղեկությ...
«Կրոկուս»-ում կատարվածից հետո կորել է Լիլիթ Իսրայելյանը. Արման Աբովյան
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կորել է Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը: Այս մասին...