Բալթիմորի կամրջի փլուզումից հետո 2 մարդ փրկվել է․ շարունակում են փնտրել մնացածին
ԱՄՆ Բալթիմորում կամրջի փլուզումից հետո փրկարարները ջրից դուրս են բերել երկու տուժածի, մեկի վիճակը ծանր է։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը ՝ վկայակոչելով տեղի հրշեջ ծառայության ղեկավար Ջեյմս Ուոլեսին:
«Ջրից փրկել են երկու մարդու, նրանցից մեկը վնասվածք է ստացել, երկրորդը հոսպիտալացվել է և գտնվում է ծանր վիճակում», - Ուոլեսի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:
Ինչպես նշել է Ուոլեսը, փրկարարները շարունակում են փնտրել առնվազն յոթ մարդու, սակայն նրանց ճշգրիտ թիվը հայտնի չէ, քանի որ դա «շատ մասշտաբային միջադեպ է»:
2,57 կմ ձգվող «Ֆրենսիս Սկոթ Քի» կամուրջը փլուզվել է գիշերը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում փլուզվել է Ֆրենսիս Սքոթ Քիի կամուրջը։ Փլուզումը տեղի է ունեցել, երբ նավը բախվել է կամրջին։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Երկու ուղղություններով երթևեկությունը փակ է:
Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է նավը բախվում կամրջին և փլուզում այն։
Նմանատիպ հոդվածներ
Նոր նորքի բաժին զինված մտնելու գործով հայտնաբերվել են սխեմաներ․ մանրամասներ
2024թ․ մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ` Երևանում. մանրամասներ
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործե...
Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել. կան վիրավորներ. Armlur
Armlur.am-ը տեղեկացավ, որ քիչ առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել։Ըստ նախնական տեղեկությ...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության...