ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոսեր չկան, մարդիկ գազ են տալիս. ՆԳ նախարար
2024 թվականին, 2023-ի համեմատ ունենք ավտովթարների նվազում, այդ թվում մահվան ելքով եւ վիրավորներով վթարների: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
«54 դեպքով ունենք ՃՏՊ-ների նվազում, 6-ով՝ մահվան ելքով ՃՏՊ-ների նվազում եւ 110-ով՝ վիրավորներով: Այս թիվը բավականին լավ է վերջին 10 տարիներին: Այս տարի նաեւ հայտարարել ենք ՃՏՊ-ների դեմ պայքարի տարի: Ես համամիտ եմ, որ այսօր վարորդները չունեն քշելու ունակություն: Վերջին դեպքը, որ Երեւան-Սեւան մայրուղում եղավ եւ խլեց 4 մարդու կյանք, ես նման դեպք չէի տեսել: Թռել էր հանդիպակաց գոտի եւ կիսել մեքենան: Ահավոր էր: Իհարկե, պատճառն արագությունն էր»,-ասաց նախարարը:
Ղազարյանի խոսքով՝ ավտովթարների պատճառներից մեկը ճանապարհների որակն է։
«Փոսեր չկան, մարդիկ գազ են տալիս: Նաեւ 2023-ին ավելի շատ մեքենա է Հայաստան մտել, քան 2021 եւ 2022 թվականներին: Միայն ԼՂ-ից 20 հազար մեքենա է մտել»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ փոխնախարարը՝ Տավուշի չորս գյուղերի մասին
Որևէ մտահոգիչ քայլ չի արվում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բազմաթիվ ահազանգեր՝ Նոր Հաճնի կամրջի անբարեկարգ լինելու մասին․ ՏԿԵՆ պարզաբանումը
Auroranews-ը բազամթիվ ահազանգեր է ստանում Նոր Հաճնի կամրջի անբարեկարգ վիճակի մասին: Նշվում է, որ իրավիճակն ավելի վատթար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հեռախոսները դրեք փակ արկղում»․ Պապիկյանը, Ղազարյանն ու Աբազյանն ԱԺ-ում փակ նիստի է
Հայաստանի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել: Օրակարգում ՀՀ կառավարության ծր...
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...