ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոարշավի ժամանակ մեքենան մխրճվել է հանդիսատեսի մեջ, կան զոհեր և վիրավորներ․ Հունգարիա
Հունգարիայում ավտոարշավի ժամանակ մրցարշավային մեքենան կորցրել է կառավարումը և մխրճվել է բազմության մեջ, ովքեր հետևում էին մրցավազքին։ Պատահարի արդյունքում 4 մարդ զոհվել է, իսկ տուժածների թվում կա մեկ երեխա։
Մեքենան դուրս է եկել ճանապարհի սահմաններից և ամբողջ արագությամբ մխրճվել հանդիսատեսի մեջ: Միջադեպի հետևանքով 4 մարդ զոհվել է, առնվազն 8-ը՝ վիրավորվել, որոնց թվում կա մեկ երեխա: Այս մասին մարտի 24-ին հայտնել Է Հունգարիայի ոստիկանությունը։
Ողբերգությունը տեղի է ունեցել Լաբաթլան և Բայոտ քաղաքների միջև՝ Կոմար-Էսթերգոմա երկրամասում տեղի ունեցած ավտոարշավի ժամանակ:
Ողբերգության վայր են ժամանել շտապօգնության ութ մեքենաներ և չորս փրկարարական ուղղաթիռներ: Ոստիկանությունը հայտնել է, որ վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։
Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը, սակայն այսօր համացանցում տեսանյութ է տարածվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է նավը բախվում կամրջին և փլուզում այն, մեքենաներն ընկել են ջուրը․ ԱՄՆ
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում փլուզվել է Ֆրենսիս Սքոթ Քիի կամուրջը։ Փլուզումը տեղի է ունեցել, երբ նավը բախվել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում բեռնատարը մեծ արագությամբ բախվել է ռազմական ավտոբուսին․ կա տուժած
ՌԴ Մոսկվայի օղակաձև ճանապարհի 45-րդ կմ-ում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գոռ Աբրահամյանը` Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին
2024թ․ մարտի 22-ին, ժամը 18․05-ի սահմաններում, Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «BMW»,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում ավտոբուսը բախվել է մի քանի մեքենաների, կանգառին, ապա մեկ այլ ավտոբուսի․ կան վիրավորներ
ՌԴ Կուրսկում ավտովթարից հետո ավտոմեքենա է պայթել։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։Կուրսկի կենտրոնում ավտոբուսը...