ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գոռ Աբրահամյանը` Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին
2024թ․ մարտի 22-ին, ժամը 18․05-ի սահմաններում, Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «BMW», «Ford», «Volkswagen» և «Skoda» մակնիշների ավտոմեքենաները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ կից հրապարակելով տեսանյութ
«Վթարի հետևանքով «Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները բուժօգնության են տեղափոխվել «Աբովյան» ԲԿ, իսկ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են։
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայյրի և ավտոմեքենաների զննություն, վթարված մեքենաները տեղափոխվել են պահպանվող տարածք։ Ստուգվել է վարորդների սթափությունը և պարզվել է, որ բոլորն են գտնվել են սթափ վիճակում։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Մի շարք անձինք հարցաքննվել են։
Նախաքննության տվյալ փուլում ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ ժամը 18․05-ի սահմաններում Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածի հանդիպակաց՝ Սևան-Երևան ուղեմասից «BMW» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել իրենց ուղեմասով ընթացող նախ «Skoda», ապա նաև Երևան-Հրազդան ուղևորափոխադրում իրականացնող և տվյալ պահին 16 ուղևորով «Ford» մակնիշի ավտոմեքենային, ապա նաև «Volkswagen»-ին, որի հետևանքով առաջացել է ողբերգական ելքով ավտովթարը։
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում «BMW» ավտոմեքենայի՝ հանդիպակաց ուղեմաս դուրս գալու և դեպքի այլ հանգամանքները պարզելու նպատակով։
Վնասվածներ ստացած և բուժկենտրոն տեղափոխված անձանց վիճակը բավարար է, բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից։
Բարբախտաբար «Ford» մակնիշի ավտոմեքենայի 16 ուղևորներից որևէ մեկը վնասվածք չի ստացել»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է նավը բախվում կամրջին և փլուզում այն, մեքենաներն ընկել են ջուրը․ ԱՄՆ
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում փլուզվել է Ֆրենսիս Սքոթ Քիի կամուրջը։ Փլուզումը տեղի է ունեցել, երբ նավը բախվել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոարշավի ժամանակ մեքենան մխրճվել է հանդիսատեսի մեջ, կան զոհեր և վիրավորներ․ Հունգարիա
Հունգարիայում ավտոարշավի ժամանակ մրցարշավային մեքենան կորցրել է կառավարումը և մխրճվել է բազմության մեջ, ովքեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում բեռնատարը մեծ արագությամբ բախվել է ռազմական ավտոբուսին․ կա տուժած
ՌԴ Մոսկվայի օղակաձև ճանապարհի 45-րդ կմ-ում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում ավտոբուսը բախվել է մի քանի մեքենաների, կանգառին, ապա մեկ այլ ավտոբուսի․ կան վիրավորներ
ՌԴ Կուրսկում ավտովթարից հետո ավտոմեքենա է պայթել։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։Կուրսկի կենտրոնում ավտոբուսը...