Մոսկվա-Երևան չվերթի ռումբի մասին հայտնած ուղևորին սխալ են հասկացել. նոր մանրամասներ
Մոսկվա - Երևան չվերթի ուղևորուհուն, ով հայտարարել էր ռումբի մասին, «սխալ են հասկացել»։ Այս մասին գրում է 112 տելեգրամ - ալիքը։
56-ամյա Յանինա Վոլոշինան Հայաստանով թռչում էր Կիպրոս։ Ինքնաթիռ մտնելուց հետո նա խնդրել է բորտուղեկցորդուհուն օգնել իրեն անջատել հեռախոսը: Մինչ բորտուղեկցորդուհուն փորձում էր անջատել, Յանինան որոշել է կատակել. «Գուցե դրա մեջ ռումբ կա՞»։
Ալիքի հաղորդմամբ՝ բորտուղեկցորդուհին չի անտեսել ուղևորի խոսքերը և անմիջապես զանգահարել է ոստիկանություն։ Բացի այդ, ուղեկցորդին թվացել է, որ ուղևորուհին իրեն տարօրինակ է պահում և չափազանց հուզված։
Յանինայի ուղեբեռում կամ գաջեթում ոչ մի վտանգավոր բան չի հայտնաբերվել։ Նա զղջացել է սխալ կատակի համար, սակայն քննիչի հետ շփումը ժամանակ է պահանջել, և նա չի կարողացել մեկնել։
Հիշեցնենք՝ երեկ լուրեր էին տարածվել, որ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում Մոսկվա - Երևան չվերթի ուղևորուհին հայտարարել էր, թե իր ուսապարկի մեջ ռումբ կա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Շերեմետևոյում ինքնաթիռի ուղևորուհին ասել է ռումբի մասին, քանի որ նյարդայնացել է բորտուղեկցորդուհու հեռախոսազրույցից։ Այս մասին RT-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ` Երևանում. մանրամասներ
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործե...
Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել. կան վիրավորներ. Armlur
Armlur.am-ը տեղեկացավ, որ քիչ առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել։Ըստ նախնական տեղեկությ...
«Կրոկուս»-ում կատարվածից հետո կորել է Լիլիթ Իսրայելյանը. Արման Աբովյան
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կորել է Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը: Այս մասին...
Նոր նորքի բաժին զինված մտնելու գործով հայտնաբերվել են սխեմաներ․ մանրամասներ
2024թ․ մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձա...