Իսպանիայում չեն արգելափակի Telegram–ը
Իսպանիայի իշխանությունները չեն արգելափակի Telegram մեսենջերը: Համապատասխան որոշում է կայացրել իսպանացի դատավոր Սանտյագո Պեդրասը, երկուշաբթի հայտնել են իսպանական լրատվամիջոցները։
Նրանց խոսքով՝ դատավորն այս որոշումը կայացրել է մինչ այն պահը, երբ հայտնի կդառնան այս միջոցառման հնարավոր հետեւանքները։ Իսպանացի այլ իրավական փորձագետներ նույնպես այս միջոցն անվանել են չափից ավելի, չնայած նրանք խոստովանել են, որ հեղինակային իրավունքի մասին օրենքներին ենթակա նյութերի անօրինական փոխանակումը տեղի է ունենում այս մեսենջերի միջոցով:
Իսպանիայում Telegram-ի արգելափակման հնարավորության մասին հայտնի դարձավ անցած շաբաթվա վերջին այն բանից հետո, երբ մի շարք լրատվամիջոցներ հայտարարեցին, որ մեսենջերի օգտատերերը խախտում են հեղինակային իրավունքները։ Նրանք կոչ են արել պրովայդերներին այս շաբաթվա սկզբից արգելափակել Telegram-ը։