Ինչ վիճակում է օրգանիզմում թմրանյութ հայտնաբերված երեխայի առողջական վիճակը. ArmLur
12-ամյա երեխան, որի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ էր հայտնաբերվել, շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում։ Այս մասին գրում է ArmLur.am-ը:
Ըստ լրտվականի փոխանցմամբ՝ երեխայի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, սակայն առկա է դրական դինամիկա։ Տեղեկությունների համաձայն՝ նա ներկայումս գտնվում է Երևանի «Վիգմոր» բժշկական կենտրոնում։
Աշտարակ համայնքի Օրգով գյուղի 12-ամյա բնակչի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Հիշեցնենք, որ Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո տեղափոխվել էր հիվանդանոց։
«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանը ահազանգել էր, որ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։
Դեպքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել նաև դպրոցի տնօրենը։ Նրա խոսքով՝ էքսկուրսիային մասնակցել է 21 աշակերտ, որոնց ուղեկցել են 7 ուսուցիչներ։ Էքսկուրսիայի ընթացքում երեխաներին հյուրընկալած բարեգործական հիմնադրամը իր տնկարանում նրանց հյուրասիրել է լավաշ, պանիր և վարունգ։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Արփինե Սարգսյանը խոսել է վարորդական իրավունքի վերականգնման կարգից
Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է պարզեցնել վարորդական իրավունքից զրկվելուց հետո այն վերականգնելու կ...
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...
ԿԸՀ-ն պարզաբանում է տարածել
ԿԸՀ-ն պարզաբանել է Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը».«Կարևորելով հանրությանը պատշ...