Ձյուն, անձրև, փակ և դժվարանցանելի ճանապարհներ ՀՀ տարածքում
Մարտի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Արմավիրի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Էջմիածնի տարածաշրջաններում՝ անձրև։ Այս մասին հայտնում են Ճանապարահային դեպարտամենտից։
Սիսիանի տարածաշրջանի Գորայք բնակավայրից դեպի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը միակողմանի փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորաները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանացանելի։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում 3,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները։Սեյսմոլ...
Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 26-ին կեսօրից հ...
Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար
Մարտի 24-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասի...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:Փակ են Արագածոտնի մարզում «...