Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար
Մարտի 24-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
«Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհի 2-րդ կմ-ում ժամը 19։00-ից կատարվելու են քարաթափման հետեւանքների վերացման աշխատանքներ։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում 3,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները։Սեյսմոլ...
Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 26-ին կեսօրից հ...
Ձյուն, անձրև, փակ և դժվարանցանելի ճանապարհներ ՀՀ տարածքում
Մարտի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տա...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:Փակ են Արագածոտնի մարզում «...