Ահաբեկչության ժամանակ «Կրոկուսից» տարհանվել է ավելի քան 5 հազար մարդ
Ահաբեկչության ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլ» շենքից տարհանվել է ավելի քան 5 հազար մարդ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է համերգասրահի աշխատակիցը։
Նրա տվյալներով՝ ևս 100 քաղաքացի փրկվել է շենքում բռնկված հրդեհից։ Գործակալության զրուցակիցը նշել է, որ մարդկանց դուրս են բերել նկուղից և իջեցրել տանիքից հրդեհի ժամանակ։
Մարտի 22-ին մի խումբ զինված տղամարդիկ ներխուժել են «Կրոկուս Սիթի Հոլ» և ավտոմատից կրակ բացել, իսկ ավելի ուշ հրդեհ է տեղի ունեցել: «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144 մարդու։ Այս մասին տեղեկացրել է «Բազան»՝ հղում կատարելով աղբյուրին։ 97 մարդ հիվանդանոցում է։
Գործի շրջանակներում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է 11 մարդու, այդ թվում՝ չորս ենթադրյալ ահաբեկիչների։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են, դատարանը նրանց կալանքի է ուղարկել։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ` Երևանում. մանրամասներ
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործե...
Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել. կան վիրավորներ. Armlur
Armlur.am-ը տեղեկացավ, որ քիչ առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել։Ըստ նախնական տեղեկությ...
Նոր նորքի բաժին զինված մտնելու գործով հայտնաբերվել են սխեմաներ․ մանրամասներ
2024թ․ մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձա...
«Կրոկուս»-ում կատարվածից հետո կորել է Լիլիթ Իսրայելյանը. Արման Աբովյան
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կորել է Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը: Այս մասին...