Նրանք սկսում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը վերածել անձնական գործի. Հունգարիայի ԱԳՆ
Եվրամիության շատ երկրների առաջնորդները համակված են ռազմական փսիխոզով, Ուկրաինայում հակամարտությունը վերածում են անձնական գործի, և դրա արդյունքը կարող է լինել այնտեղ Արևմտյան զորքեր ուղարկելը։ Նման նախազգուշացումով է հանդես եկել Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն: տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա կարծիքով ՝ «Եվրոպայում քաղաքական գործիչները սկսում են կորցնել ողջախոհությունը, խաղաղության ձայնը թուլանում է, իսկ եվրոպական քաղաքական առաջնորդների մեծ մասը տառապում է ռազմական փսիխոզով»:
«Նրանք խոսում են պատերազմի լեզվով և մտածում են այնպես, կարծես իրենք պատերազմի մեջ են։ Նրանք ակնհայտորեն սկսում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը վերածել անձնական գործի և այլևս չեն կարող որոշումներ կայացնել ՝ առաջնորդվելով ողջախոհությամբ», - ասել է արտգործնախարարը։ Նա հավելել է, որ դրա արդյունքը կարող են լինել Ուկրաինա ցամաքային զորքեր ուղարկելու մասին հայտարարությունները:
Նմանատիպ հոդվածներ
«Մենք հիմա պետք է գտնենք լուծումներ, թե ինչպես ենք ապահովում մեր երկրի անվտանգությունը». Փաշինյան
Հայաստանի կառավարությունը տեսնում է, որ պաշտպանական այն համակարգերը, որոնց միջոցով պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետութ...
«Հիստերիայի և մոբիլիզացիայի ներքին աստիճանը ՌԴ-ում կարող է բարձրացվել». Անդրեյ Յուսով
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը նշել է, որ ռուսակա...
Տաջիկստանի ԱԳՆ-ն՝ ահաբեկչությանը իր երկրի քաղաքացիների հնարավոր մասնակցության մասին
Տաջիկստանի ԱԳՆ-ն կեղծ է անվանել Մերձմոսկովյան ահաբեկչությանը Հանրապետության քաղաքացիների մասնակցության մասին տեղեկատվութ...
ՌԴ-ն ԱՄՆ-ից տեղեկություն ստացե՞լ է ահաբեկչության նախապատրաստման մասին. ռուսական կողմը մեկնաբանում է
ՌԴ հատուկ ծառայությունները ԱՄՆ-ից տեղեկություն են ստացել ահաբեկչության նախապատրաստման մասին, սակայն այդ տվյալներն ընդհան...