Կառավարության վիճակագրական կոմիտեի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի մոտ կեղծ դոլար է եղել. Armlur

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ոստիկանություն են տարել Կառավարության վիճակագրական կոմիտեի կառավարման բաժնի գլխավոր մասնագետին`նրա մոտ կեղծ դոլար է եղել:


Ավելի վաղ Shamshyan.сom-ը գրել էր,որայսօր՝ մարտի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Դավիթաշենում գործող «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում աշխատանքային գործունեություն կատարող բանկերից մեկի մասնաճյուղի աշխատակիցը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և հայտնել, որ մի քաղաքացի տարադրամի փոխանակման կետում կեղծ դոլար է փորձել մանրել։


Վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Դավիթաշենի բաժին։


Armlur.am-ը պարզեց,որ բերման ենթարկվածը Արթուր Քելեշյանն է, որը աշխատում է ՀՀ Կառավարության վիճակագրական կոմիտեի կառավարման բաժնում որպես գլխավոր մասնագետ։