ԵԽ նախարարների կոմիտեն Բաքվին կոչ է արել կատարել լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ որոշումը
Մարտի 12-14-ը Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նիստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության շրջանակում ընդունվել են Ադրբեջանին վերաբերող մի շարք որոշումներ:
Որոշումներից մեկը վերաբերում է «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործին, որը կապված է Հունգարիայում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հետ: Կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել Եվրոպական դատարանի որոշումները։
Կոմիտեի մյուս որոշումները վերաբերում են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գանգատներով ՄԻԵԴ վճիռներն ամբողջությամբ չկատարելուն:
Նախարարների կոմիտեն պահանջել է վերականգնել նրանց քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները:
Նմանատիպ հոդվածներ
36-ամյա տղամարդը կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված բոլոր արագաչափերը
Այսօր ՀՀ Ներքին գործեր նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է կանգնեցնեք այդ նահանջը և ասենք՝ հերիք է. Միքայել Արքեպիկոպոս Աջապահյան
Այս քարերը 7-րդ դարից կանգնած, խոսում են, որ սա Հայաստանն է: Մեզ որպես ազգ պետք է տեր կանգնենք մեր սահմաններին, այս քարե...
Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել են «Մարտական եղբայրության» 24 անդամների
Ձերբակալվել են «Մարտական եղբայրության» անդամներ, հայտնում է միաբանության ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ որպես բերման ենթարկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր դրոնից. Երևան. ՌԴ դեսպանատուն. քվեարկելու եկածների հերթը շարունակում է մեծանալ
Կադրեր դրոնից. Երևան. ՌԴ դեսպանատուն. Հերթ նախագահական ընտրություններին քաղաքացիական պարտքը կատարելու համար:Հայաստանում...