Հյուրանոցի սեփականատերը պատմել է ահաբեկիչ հյուրերի մասին
Հյուրանոցի սեփականատեր Ելենա Բ.-ն, որտեղ ապրում էին Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն կազմակերպած հանցագործները, իրավապահներին պատմել է իր հյուրերի մասին։ Նրա խոսքերը հաղորդում է «112» Telegram ալիքը։
«Ոչ մի ուշագրավ բան, բացարձակապես սովորական հյուրեր էին, հանգիստ ապրում էին»,-ասել է նա:
Ելենայի խոսքով՝ տղամարդիկ մարտի սկզբին են տեղափոխվել և իրենց պարկեշտ ու լուռ են պահել, միշտ ժպիտով են դիմավորել։ Ըստ հրապարակման՝ հյուրանոցի ադմինիստրացիայի հետ ողջ շփումը տեղի է ունեցել մեկ անձի՝ Իվանովոյում գրանցված 19-ամյա վարսավիրի միջոցով, քանի որ նա մյուսներից ավելի լավ է խոսում ռուսերեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրապարակվել են սենյակի կադրերը, որտեղ ապրել են Մոսկվայում ահաբեկչությունն իրականացրած անձինք: