Ահաբեկիչները մտադիր էին հատել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի սահմանը
Բրյանսկի մարզում ձերբակալված ահաբեկիչները մտադիր էին հատել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի սահմանը, «համապատասխան շփումներ են ունեցել ուկրաինական կողմի հետ»: Այս մասին հայտնում է ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» - ն։
Ինչպես նշել են ԱԴԾ-ում, ահաբեկչությունը մանրակրկիտ ծրագրված էր։ Ահաբեկիչների կիրառած զենքը նախապես պատրաստվել է թաքստոցում։
Ըստ SHOT տելեգրամյան ալիքի` նրանք պատրաստվում էին թաքնվել անտառի մի հատվածում, որտեղ նրանց պետք է դիմավորեին հանցակիցները։ Ռուսական հատուկ ծառայությունները, կրակ բացելով մեքենայի ուղղությամբ, թույլ չեն տվել, որ կասկածյալները հասնեն այդտեղ։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում, մարտի 23-ին՝...
«Կրոկուս»-ում կատարվածից հետո կորել է Լիլիթ Իսրայելյանը. Արման Աբովյան
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կորել է Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը: Այս մասին...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այս պահին առկա տվյա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ` Երևանում. մանրամասներ
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործե...