8-ամյա երեխային և մորը հաջողվել է դուրս գալ համերգասրահից, սակայն ահաբեկիչները երեխային վրաերթի են ենթարկել
«Կրոկուսի» ահաբեկչության մեջ կասկածվողները վրաերթի են ենթարկել 8-ամյա մի երեխայի, որին հաջողվել է մոր հետ դուրս վազել համերգասրահից։ Այժմ երեխան ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ։
Փոքրիկ Իլյան իր մոր` Օլգայի հետ կարողացել է առանց վնասվածքների դուրս գալ համերգասրահից։ Նրանք վազել են դեպի մայթ, ու հենց այդ պահին հանցագործները մեքենայով մեծ արագությամբ դուրս են եկել «Կրոկուսի» տարածքից։
Կինը Telegram–յան ալիքներից մեկին պատմել է, որ վարորդը դիտմամբ է ղեկը թեքել իրենց կողմ ու որդուն վրաերթի ենթարկել։ Իլյան այժմ ծանր վիճակում հիվանդանոցում է, իսկ մայրը աղոթում է որդու համար ու սպասում, որ ահաբեկիչները կհատուցեն իրենց կատարածի համար։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ` Երևանում. մանրամասներ
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործե...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում, մարտի 23-ին՝...
Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել. կան վիրավորներ. Armlur
Armlur.am-ը տեղեկացավ, որ քիչ առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել։Ըստ նախնական տեղեկությ...
«Կրոկուս»-ում կատարվածից հետո կորել է Լիլիթ Իսրայելյանը. Արման Աբովյան
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կորել է Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը: Այս մասին...