Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել
Մենք Netflix-ի համար ֆիլմեր նկարահանելու հուշագրեր ունեինք։ Այս մասին ԱԺ-ում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի առաջընթացի և արդյունավետության հաշվետվության քննարկման ժամանակ՝ մարտի 22-ին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով։
«Մեր 10 ֆիլմերը, որոնք մասնակցել են 110 կինոփառատոների, ստացել են 28 մրցանակներ»,- նշեց նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ այս տարածքը հետագա զարգացման հսկայական ներուժ ունի։
Նմանատիպ հոդվածներ
Կացարանում զոհված 15 զինվորի գործով նիստը վեճով սկսվեց․ ծնողների նկատմամբ սանկցիա կիրառվեց
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով դատական նիստը սկսվեց վիճաբանությամբ։...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողի սպանության վարույթից
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Երևանի ինֆ...
Եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, կօգտագործվեն տեսահսկող սարքերը․ Ոստիկանություն
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են. «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումը մահվան ելքով ավտովթարնե...
Մոսկվա-Երևան ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոցում». ինչո՞ւ էր ընդհատվել չվերթը
Մոսկվա-Երևան SU1864 չվերթի ինքնաթիռն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոցում»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տե...