Հարավային Կորեայում արհեստական ինտելեկտը դարձել է լուրերի հաղորդավար
Հարավային Կորեայում արհեստական ինտելեկտը դարձել է լուրերի հաղորդավար, գրում է The Korea Herald-ը։
Արհեստական ինտելեկտը դարձել է Ջեջու քաղաքի տեղական լուրերի հաղորդավարը: Նորությունների թողարկումները հրապարակվում են սոցիալական ցանցերում, և եթե փորձը հաջող լինի, դաշնային ալիքները կարող են ընդունել այս փորձը։ Տեքստը, որը աղջիկը կարդում է հեռուստադիտողի համար, գրված է չաթբոտի միջոցով։
Հեղինակների կարծիքով՝ վիրտուալ լրատվական հաղորդավարը խնայող տարբերակ է, քանի որ դրա սպասարկումը և տեքստի ստեղծումը ալիքին ամսական $450 է արժենում։
«Մարդկանց որպես լրատվական հաղորդավարներ վարձելը թանկ է, ուստի, մենք այլընտրանք փնտրեցինք և որոշեցինք արհեստական ինտելեկտի օգնությանը դիմել»,-ասել է հեռուստաալիքի խոսնակը: