Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ տուժածը ԱՄՆ քաղաքացի է
Այսօր՝ մարտի 21-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում գլխի հատվածում վնասվածք ստացած քաղաքացի կա: Այս մասին հայտնում է Shamhsyan.com-ը։
Ինչպես հայտնում է կայքը, հարձակվողը քաղաքացուց հափշտակել է գումար, որի չափը ոստիկաններն ու քննիչները պարզում են: Տարածքը պարեկները սահմանազատել են, դեպքի վայրում էլ հայտնաբերել են ատրճանակ:
Կայքի տեղեկություններով՝ գլխի հատվածում վնասվածք ստացած վիրավորը ԱՄՆ քաղաքացի է:
ՆԳՆ լրատվական բաժնից էլ Auroranews-ի հետ զրույցում ասացին․ «Ձեռնակվում են օպերատիվ միջոցներ հարձակում իրականացրած անձին հայտնաբերելու ուղղությամբ»։
Auroranews-ին ՔԿ-ից հայտնեցին․ «ՔԿ-ում վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 252 հոդվածի 2 մասի 5-րդ կետով (ավազակություն) եւ 334 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հատկանիշներով»։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում, մարտի 23-ին՝...
«Կրոկուս»-ում կատարվածից հետո կորել է Լիլիթ Իսրայելյանը. Արման Աբովյան
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կորել է Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը: Այս մասին...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այս պահին առկա տվյա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ` Երևանում. մանրամասներ
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործե...