Վարելու իրավունքից զրկված երիտասարդը ոչ սթափ վիճակում «Porsche Panamera»-ով փորձել է խույս տալ իրավապահներից
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատաշեն գյուղի բնակիչ 30-ամյա Կառլեն Մելիքսեթյանը, ով զրկված է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, շարունակում է տրանսպորտային միջոց վարել։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Կայքի հաղորդմամբ՝ ՊԾ Տավուշի մարզի պարեկները ճշտել են, որ նա վարում է «Porsche Panamera» մակնիշի ավտոմեքենա, այնուհետ նկատել են նրան և փորձել կանգնեցնել, սակայն նա պարեկների ուշադրությունից խուսափելու համար մտել է Բագրատաշեն գյուղում գտնվող «լվա ինքդ» ավտոլվացման կետ՝ փորձելով խուսափել, սակայն պարեկներին հաջողվել է նրան բռնել: Վերջինս եղել է ոչ սթափ վիճակում։
Պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր է ձևակերպվում, որոնք փոխանցվում են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։



Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում, մարտի 23-ին՝...
«Կրոկուս»-ում կատարվածից հետո կորել է Լիլիթ Իսրայելյանը. Արման Աբովյան
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կորել է Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը: Այս մասին...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այս պահին առկա տվյա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ` Երևանում. մանրամասներ
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործե...