Որոշ տարածաշրջաններում թույլ անձրև և ձյուն է տեղում
Մարտի 21-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ):
Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 500 խորանադ մետր ծավալով)։ Իրականացվում են քարաթափման մաքրման աշխատանքներ, ճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ ժամը 19։00-ից վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Թալինի, Արթիկի, Սպիտակի, Կոտայքի տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում, իսկ Արագածի և Սարավանի լեռնանցքում՝ թույլ ձյուն։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Նմանատիպ հոդվածներ
Տարադրամի փոխարժեքներն այսօր
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն...
Երկրաշարժ` Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում 3,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները։Սեյսմոլ...
Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 26-ին կեսօրից հ...
Մոտ օրերս սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ․ Լևոն Ազիզյան
ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) կանխատեսումների համաձայն մարտի 20-22-ը սպաս...