Մոտ օրերս սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ․ Լևոն Ազիզյան
ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) կանխատեսումների համաձայն մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Հիշեցնենք, որ մագնիսական փոթորիկները բաժանվում են հինգ կատեգորիայի՝ G1 «թույլ», G2 «միջին», G3 «ուժեղ», G4 «շատ ուժեղ» և G5 «չափազանց ուժեղ»։
Մարտի 17-ին, Համաշխարհային կոորդինացված ժամանակով (UTC) ժամը 02:05 ին, ՆԱՍԱ-ի Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի աստղագետները արձանագրել են Արեգակի բռնկում՝ M3 ռենտգենյան ճառագայթների տիրույթում AR3607 արևային բծից: Ժայթքումն ուղեկցվել է պլազմայի արտանետմամբ՝ 500-700 կմ/վ արագությամբ»,- գրել է նա։

Նմանատիպ հոդվածներ
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Այս մասին...
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բա...
Տարադրամի փոխարժեքներն այսօր
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն...
Որոշ տարածաշրջաններում թույլ անձրև և ձյուն է տեղում
Մարտի 21-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել...