Շուրջ 2 տասնյակ մեքենա արգելափակվել է ձյան շերտում և ցեխակույտում. ՆԳՆ
Այսօր ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն շուրջ երկու տասնյակ ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան շերտում և ցեխակույտում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով` մեքենաներ են արգելափակվել Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Քանաքեռավան, Լեռնանիստ, Զովունի, Սյունիքի մարզի Անգեղակոթ, Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Դդմաշեն գյուղերում, Ապարան-Երևան ավտոճանապարհի 2 կմ-ին, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին, Վարդենյաց լեռնանցքում, Ստեփանավանի ոլորաններում։
«Ահազանգերով դեպքի վայր մեկնած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շուրջ 20 տրանսպորտային միջոց և շուրջ 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն»,– լրատվամիջոցի հետ զրույցում նշել է նա:
Եղանակային պայմաններից ելնելով`արտակարգ ռեժիմով ծառայություն է իրականացնում նաև ոստիկանությունը. պարեկները մայրաքաղաքի խաչմերուկներում կարգավորում են երթևեկությունը, իսկ մարզերում փրկարարների հետ օգնություն են ցույց տալիս քաղաքացիներին։ Աշխատանքները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում, մարտի 23-ին՝...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այս պահին առկա տվյա...
«Կրոկուս»-ում կատարվածից հետո կորել է Լիլիթ Իսրայելյանը. Արման Աբովյան
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կորել է Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը: Այս մասին...
Երթևեկության ժամանակավոր փոփոխություն Մյասնիկյան պողոտայում
Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարի նորով փոխարինման աշխատանքների 2-րդ փուլով պայմանավորված՝ ս.թ...