Հարավից հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել եղանակային կանխատեսումների մասին։
«Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,-ասվում է հայտարարության մեջ։
Երևանում մարտի 18-ի ցերեկը, 19-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն ինտենսիվ։
Մարզերում մարտի 18-ի ցերեկը, 19-23-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։ Քամին՝ հարավային 2-5մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 18-19-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, 20-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության ժամանակավոր փոփոխություն Մյասնիկյան պողոտայում
Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարի նորով փոխարինման աշխատանքների 2-րդ փուլով պայմանավորված՝ ս.թ...
Մի քանի օր ավտոբուսները Մյասնիկյան պողոտայով չեն երթևեկի
Խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35...
Լինկեր են ուղարկում, ապա տվյալ անհատի հաշիվը գողանում. Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հորդորում է որևէ կոդ որևէ մեկին չտալ։ Նա այսին հայտարարել է ինստագրամի իր էջում հ...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում, մարտի 23-ին՝...