Ո՞ւր է անհետացել Կասպից ծովը. Բաքվի ծովածոցի ծանծաղացումը տագնապ է հարուցել Ադրբեջանում

Կասպից ծովի մակարդակի անկումն անհանգստացնումէ ադրբեջանական փորձագիտական ​​հանրությանը, հայտնում է «Sputnik Ադրբեջանը»:

Կասպից ծովի մակարդակը 2005 թվականից ի վեր նվազում է։ Փորձագետներն ասում են, որ գլոբալ կլիմայի փոփոխությունը այս գործընթացի հիմնական պատճառներից մեկն է: Բնապահպանների տվյալներով՝ Կասպից ծովում ջրի մակարդակը նվազել է գրեթե 1,5 մետրով։ Եվ սա սդեռ ավարտը չէ։ Փորձագետները միաբերան ասում են, որ սա ցիկլային գործընթաց է, և այն, ինչ տեղի է ունենում այսօր, ցիկլի հերթական փուլն է։

«Այստեղ, բացի ցիկլայինությունից, կա նաև արեգակնային ակտիվության գործոն, գլոբալ տաքացում, գոլորշիացման ավելացում, արտահոսքի նվազում, հիմնականում՝ Վոլգայի», – ասել է ԳԱԱ Կասպիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Չինգիզ Իսմայիլովը։

Բնապահպանները պնդում են, որ ջրի մակարդակի անկումը պայմանավորված է ինչպես բնական գործոններով, այնպես էլ մարդու գործունեության ազդեցությամբ։

Կասպից ծովի մակարդակի անկումը բացասաբար է անդրադառնում նավթարդյունաբերության, ձկնաբուծության վրա, ինչպես նաև խոչընդոտում է նավագնացությունը։

Պատահարներ