Ուկրաինան գնդակոծել է Դոնեցկը․ զոհվել են երեխաներ

Ուկրաինացի զինյալների կողմից Դոնեցկի գիշերային գնդակոծության հետևանքով երեք երեխա է զոհվել։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Մեր քաղաքի Պետրովսկի թաղամասի ուկրաինացի նացիստների գիշերային բարբարոսական գնդակոծության հետևանքով Օլխովսկայա փողոցի մասնավոր հատվածի տներից մեկում ուղիղ հարված է գրանցվել, որին հաջորդել է հրդեհը, մահացել է երեք երեխա՝ 2007 թվականին ծնված մի աղջիկ, 2021 թվականին ծնված աղջիկ և 2014 թվականին ծնված տղա»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։


Մարտի 12-ին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում Ուկրաինայի զինված ուժերի ագրեսիայի հետևանքով տուժել է վեց խաղաղ բնակիչ, որոնցից չորսը՝ անօդաչու թռչող սարքերից զինամթերքի նետումից, ավելի վաղ հայտնել էր շրջանի ղեկավար Դենիս Պուշիլինը:


Մարտի 10-ին Դոնեցկում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով մեկ օրում 5 խաղաղ բնակիչ է տուժել. վիրավորվել է երկու երեխա, երկու տղամարդ և մեկ կին: Ավերածություններ կան ենթակառուցվածքների տարբեր շրջաններում։

Քաղաքականություն