Իսրայելն ավիահարված է հասցրել Լիբանանում բնակելի տան ուղղությամբ, զոհվել է 5 մարդ
Լիբանանի հարավում բնակելի տան վրա իսրայելական ավիահարվածը հանգեցրել է հինգ մարդու մահվան, տուժել է առնվազն ինը մարդ։ Այս մասին հաղորդում է լիբանանյան NNA լրատվական գործակալությունը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալության տվյալներով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները «Օդ-Երկիր» երկու հրթիռ են արձակել Հիրբաթ Սալեմ շրջանում գտնվող տան ուղղությամբ, ինչի հետևանքով շենքն ամբողջությամբ ավերվել է: Զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, տուժել է առնվազն 9 մարդ՝ հարեւան տների բնակիչներ։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են:
ՑԱԽԱԼ-ն ավելի վաղ հայտնել էր, որ լույս կիրակի գիշերը իսրայելական օդուժը հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող Այտա աշ Շաաբ շրջանում գտնվող «Հըզբոլլահ» շարժման ենթակառուցվածքի վրա, ինչպես նաեւ Մարուն ԱՐ Ռաս շրջանում հակատանկային հրթիռների արձակման կայանքի եւ Հիրբաթ Սալամ շրջանում ռազմական կառույցի վրա:
Հինգշաբթի օրը լիբանանյան Al Akhbar թերթը, վկայակոչելով արեւմտյան դիվանագիտական աղբյուրները, հաղորդել Է, որ Իսրայելը մարտի 15-ը սահմանել է որպես Լիբանանի հետ քաղաքական կարգավորման վերջնաժամկետ ՝ երկու երկրների սահմանին վերջին ամիսներին շարունակվող լարվածության եւ ամենօրյա գնդակոծությունների ֆոնին: