Զորավարժություններ՝ ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի մասնակցությամբ․ ներկա կլինեն նաև Ադրբեջանի ներկայացուցիչները

Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը մարտի 12-ին կսկսեն «Ծովային անվտանգության գոտի 2024» համատեղ ռազմածովային զորավարժությունները։ Այս մասին հայտնում է IRNA-ն։


Զորավարժությունները տեղի կունենան Հնդկական օվկիանոսի հյուսիսում։ Դրանցում ներգրավվելու են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմական նավատորմերը։ Զորավարժություններին ներկա կլինեն նաև Ադրբեջանի, Ղազախստանի, Օմանի, Պակիստանի և ՀԱՀ-ի զինված ուժերի ներկայացուցիչներ։


Զորավարժությունների նպատակներն են տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը, ներառյալ միջազգային ծովային առևտրի պաշտպանությունը, զորավարժություններին մասնակցող երկրների միջև բազմակողմ համագործակցության ամրապնդումը, ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարը, օպերատիվ և մարտավարական փորձի փոխանակումը և երկրների կարողության ցուցադրումը «համատեղ պահպանելու համաշխարհային խաղաղություն»։