Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Օրլովկան
Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Օրլովկա բնակավայրը։ Այս մասին մարտի 19-ին լրագրողներին հայտնել են Պաշտպանության նախարարությունից։ Տեղեկությունը փոխանցում է lenta.ru-ն։
Պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ առաջխաղացումը տեղի է ունեցել Ավդեևկա ուղղությամբ՝ Ավդեևկա քաղաքից արևմուտք։ Բնակավայրի համար մղվող մարտերին մասնակցել են «Կենտրոն» զորքերի խմբավորման զինծառայողները։
Ինչպես պարզաբանել են ՊՆ-ից, այդ ուղղությամբ մարտական գործողությունների ժամանակ Ռուսաստանի ԶՈՒ-ն ոչնչացրել է M109 Paladin ինքնագնաց կայանքը, մի քանի հաուբից, ինչպես նաև Ուկրաինայի Զինված ուժերի մինչև 125 մարտիկ:
Նմանատիպ հոդվածներ
Բելգորոդի մարզի բնակիչներին կոչ են արել անհապաղ տարհանվել
Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի քաղաքային օկրուգի վարչակազմի ղեկավար Գենադի Բոնդարևը խնդրել է սահմանամերձ բնակիչներին ժաման...
ՌԴ ՊՆ-ն բացահայտել է Ավդեևկայի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ կորուստները մեկ շաբաթում
Ուկրաինայի զինված ուժերը մեկ շաբաթվա ընթացքում Ավդեևկայի ուղղությամբ կորցրել են ավելի քան 2 195 զինվորական։ Այս մասին հա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ուկրաինական էներգաօբյեկտները լայնածավալ հարձակման են ենթարկվել
Ուկրաինական էներգաօբյեկտները լայնածավալ հարձակման են ենթարկվել։ Այս մասի այսօր հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախա...
Ռուսաստանի վերահսկողության տակ նոր տարածք է անցել
ՌԴ զինված ուժերն ազատագրել են Զապորոժիեի մարզի Միրնոյե բնակավայրը։ Այս մասին մարտի 22-ին հայտնել են Ռուսաստանի պաշտպանու...