Կաշառք ստանալու համար ձերբակալված քաղաքապետարանի կին պաշտոնյան կալանավորվել է
Երևանի քաղաքապետարանի՝ կոռուպցիոն գործով երեկ ձերբակալված պաշտոնատար անձը կալանավորվել է՝ երկու ամսով։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման 2-րդ բաժնի գլխավոր մասնագետ Քնարիկ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։
Լրատվամիջոցն ավելի վաղ հայտնել էր, քաղաքապետարանում կոռուպցիոն հերթական սկանդալն է հասունանում։ Իրավապահները երեկ ՀԿԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են իրականացրել քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում։ Խուզարկությանը հաջորդել է ձերբակալությունները։ Քրեական վարույթով ձերբակալվել է 5 անձ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման 2-րդ բաժնի գլխավոր մասնագետ Քնարիկ Պետրոսյանը։ Նրան մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու հատկանիշներով։
Ձերբակալված անձանցից երեքի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան, որոնցից բավարարվել է երկուսը։ Մասնավորապես, կալանավորվել են Քնարիկ Պետրոսյանը և «Արխիթուլս» ՍՊԸ-ում որպես ճարտարապետ աշխատող, նախկինում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Շահեն Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդել էինք, որ Երեւանի քաղաքապետարանում կատարված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալվածներ։ Իրավապահները խուզարկություններ էին կատարել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում։ Հայտնել էինք, որ քաղաքապետարանի պաշտոնյային կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության ժամանակավոր փոփոխություն Մյասնիկյան պողոտայում
Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարի նորով փոխարինման աշխատանքների 2-րդ փուլով պայմանավորված՝ ս.թ...
Մի քանի օր ավտոբուսները Մյասնիկյան պողոտայով չեն երթևեկի
Խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35...
Լինկեր են ուղարկում, ապա տվյալ անհատի հաշիվը գողանում. Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հորդորում է որևէ կոդ որևէ մեկին չտալ։ Նա այսին հայտարարել է ինստագրամի իր էջում հ...
Նախագիծն ընդունվեց. Երևանի տրանսպորտի ուղեվարձը սեպտեմբերից կփոխվի
Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ, 0 ձայներով ընդունեց հանրային տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու նախագիծը։ Ավագանու...