Քաղաքապետարանի պաշտոնյային կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել․ նա ձերբակալվել է
Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված խուզարկությունների արդյունքում ձերբակալվածներից մեկը Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին։
«Վերջինիս մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշենք, որ վարույթով ձերբակալվել է 5 անձ։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Երեւանի քաղաքապետարանում կատարված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալվածներ։
Հիշեցնենք, որ իրավապահները խուզարկություններ էին կատարել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO...
Թուրքիայից պահանջում են բացել Զանգեզուրի միջանցքը, զինանշանից հանել Արարատը, փոխել Սահմանադրությունը
«Ներկայումս Կարմիր ծովում Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրների պատճառով տուժում է համաշխարհա...
ԱԳ նախարարը՝ Տավուշի գյուղերը հանձնելու վերաբերյալ բանակցությունների լուրերի մասին
Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի վարելու որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքից որևէ բան որևէ...