Գյումրիում 10 տարեկան երեխան 7 ամիս դպրոց չի գնացել, ծայրահեղ հյուծված է. իրավապաշտպանը ահազանգում է
Գյումրիում 10 տարեկան երեխան 7 ամիս դպրոց չի գնացել, գտնվել է հոր խնամքի տակ, քանի որ մոր պայքարը վերցնել երեխային ապարդյուն է եղել։ Այս մասին ահազանգում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
«Երեխան խաղացել է բացառապես հեռախոսային խաղեր, ամբողջ գիշեր չի քնել, միայն լուսադեմին մի քանի ժամ է աչք փակել, նորմալ սնունդ չի ստացել` կերել է չիփսեր ու սնիկերսներ, խմել կոկա կոլա կամ նույնատիպ ըմպելիքներ, եկել հասել է ինձ` ծայրահեղ հյուծված, լրջագույն հոգեբանական խնդիրներով:
Ամեն դեպքի հետ աշխատելիս ինձ թվում է, որ սա վերջն է և ես ավելի սարսափելի ծնողի կամ ավելի մեծ անտարբերության հասարակության և հատկապես պետական մարմինների կողմից չեմ հանդիպի, բայց ոչ, յուրաքանչյուր նոր դեպք շարունակում է ինձ ցնցել։
Լավ, որտե՞ղ են պետական մարմինները, ինչո՞վ են զբաղված, լույսի նման երեխային հասցրել են ծայրահեղ վիճակի»,- գրել է իրավապաշտպանը:
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության ժամանակավոր փոփոխություն Մյասնիկյան պողոտայում
Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարի նորով փոխարինման աշխատանքների 2-րդ փուլով պայմանավորված՝ ս.թ...
Մի քանի օր ավտոբուսները Մյասնիկյան պողոտայով չեն երթևեկի
Խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35...
Մանրամասներ է ներկայացվել միասնական տոմսային համակարգի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիկան պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Աղաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է ներկա...
Նախագիծն ընդունվեց. Երևանի տրանսպորտի ուղեվարձը սեպտեմբերից կփոխվի
Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ, 0 ձայներով ընդունեց հանրային տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու նախագիծը։ Ավագանու...