Սպանություն Գյումրիում. գտել են տղամարդու դի, որոնվում է հարևանը. ԶԼՄ

Այսօր՝ մարտի 13-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։


Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիմիրազի փողոցի 2/2 հասցեում տղամարդու դի կա։


Պարեկները սահմանազատել են տարածքը իսկ տարածքում ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի, արնանման հետքեր:


Shamshyan.com-ի տեղեկություններով մահացածը Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Կարապետ Խ․-ն է։


Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։


Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնվում է սպանվածի հարևանը։

Քաղաքականություն