Մտադրություն կա Կապանի օդանավակայանը ծառայեցնել նաև միջազգային չվերթների համար
Հայաստանի կառավարությունը ցանկություն ունի միջազգային ստանդարտների համար հայտ ներկայացնել և Կապանի օդանավակայանը ծառայեցնել նաև միջազգային չվերթների համար: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Հովիկ Աղազարյանը նկատեց, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին պայմանագրի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանից 250 կմ հեռավորության վրա միջազգային օդանավակայան կառուցելու իրավունք չկա:
Գնել Սանոսյանը հայտնեց, որ պայմանագրում նման կետ կա 2001 թվականից, երբ կոնցեսիոն կառավարման է հանձնվել օդանավակայանը:
«Մենք հիմա գործընկերների հետ բանակցում ենք այդ կետի հետ կապված փոփոխություն անելու համար: Մեր մտադրությունն ու ցանկությունն է Կապանի օդանավակայանը ոչ միայն ներքին, այլ նաև միջազգային չվերթների համար ծառայեցնել: Եվ հիմա բանակցում ենք, որ այս կետում փոփոխություն անենք, և հանելով այդ սահմանափակումը, կարողանանք միջազգային ստանդարտների համար հայտ ներկայացնել ու Կապանի օդանավակայանը դարձնել միջազգային օդանավակայան»,-ասաց Սանոսյանը:
Նշենք, որ պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ հայտնեց, որ այդ կոնցեսիոն պայմանագիրն ավարտին է մոտենում, գալիս է նոր պայմանագիր կնքելու ժամանակը:
Նմանատիպ հոդվածներ
Նախագիծն ընդունվեց. Երևանի տրանսպորտի ուղեվարձը սեպտեմբերից կփոխվի
Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ, 0 ձայներով ընդունեց հանրային տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու նախագիծը։ Ավագանու...
Մի քանի օր ավտոբուսները Մյասնիկյան պողոտայով չեն երթևեկի
Խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35...
Մանրամասներ է ներկայացվել միասնական տոմսային համակարգի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիկան պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Աղաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է ներկա...
Երթևեկության ժամանակավոր փոփոխություն Մյասնիկյան պողոտայում
Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարի նորով փոխարինման աշխատանքների 2-րդ փուլով պայմանավորված՝ ս.թ...