Սիրում ենք Հայաստանն ու հայ ժողովրդին, չենք ուզում նոր տառապանքներ բերել․ ՀՀ վարչապետ
Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաբերվում այդ իրավիճակին: Մենք այդ իրավիճակին պետք է վերաբերվենք որպես մի հարցի, որի կառավարման պատասխանատվությունը մերն է, առաջին հերթին՝ ՀՀ կառավարությանը», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով` Հայաստանի անվտանգության ապահովման գործում պետք է շեշտը դնել լեգիտիմության վրա:
«Նկատի ունենք ՀՀ տարածքը ու այդ սահմանագծից դուրս մենք ոչ մի հավակնություն չպետք է ունենանք, որովհետև այդ սահմանագծից դուրս ցանկացած հավակնություն օգտագործվելու է որպես մեր խոցելի տեղ ու օգտագործվելու է մեր լեգիտիմության դիրքերը խախտելու համար», - նշեց ՀՀ վարչապետը:
Վարչապետի խոսքով` իրենք սիրում են Հայաստանն ու հայ ժողովրդին, դրա համար են գնում լուծումների։
«Չենք ուզում նոր տառապանքներ բերել ժողովրդին», - ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց. հարց՝ Փաշինյանին
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց։ Այս հարցն ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամւլի ասուլիսի...
Հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան
Մենք հասկանում էինք, որ այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, եւ երբ Արեւմուտքից իրենց հարցնում էին՝ էս ինչ եք...