Սեպտեմբերի 1–ից քաղաքացիներին անվճար տեղափոխելու ենք. Մարությանի թմակից
Մեր խմբակցությունն, իհարկե, դեմ է առհասարակ այս նախագծի քննարկմանը, քվեարկմանը: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ավագանու «Ազգային ռաջընթաց» խմբակցության անդամ, Հայկ Մարությանի թմակից Գրիգորի Երիցյանը՝ անդրադառնալով Երեւանում տրանսպորտի թանկացման նախաձեռնությանը:
«Թե նախորդ տարբերակը, թե այս տարբերակը թերի են, որեւէ փաստի վրա հիմնված չեն: Երեւանի բնակչության 19 տոկոսն աղքատ է, 69 տոկոսն ստանում է միջինից ցածր աշխատավարձ: 8800 դրամը նվազագույն աշխատավարձի 11 տոկոսն է կազմում: Այսինքն այս մարդիկ, որ նախկինում պայքարում էին սոցիալական արդարության համար, իրավունքների համար, այսօր մեր հարկերով, մեր առաջ մեքենաներով ու մեր վառելիքով պտտվում են, բայց թանկացնում են տրանսպորտը: Տրանսպորտը մեկ դրամ անգամ չպետք է թանկանա»,-ասաց նա:
Երիցյանը հվանական համարեց, որ այս նախագիծը կընդունվի. «Վստահաբար, այս իշխանությունն ուինի նաեւ գրպանային ընդդիմության՝ «Հանրային ձայնի. Ձայները եւ անցկացնելու է այս որոշումը»:
Հարցին, թե ինչ քայլերի են դիմելու, ավագանու ընդդիմադիր անդֆամն ասաց. «Սեպտեմբերի 1-ից այս որոշումը մտնելու է կիրտռության մեջ, ուստի մենք ն աեւ ինչպես նախկինում, քաղաքացիներին նաեւ տեղափոխելու ենք անվճար, հորդորելու ենք, որ չվճարեն թանկացված վճարը: Մարդկանց կոչ ենք անելու դուրս գալ փողոց՝ թույլ չտալու, որ այս որոշումն իրականություն դառնա»:
Նշենք, որ Երեւանի ավագանու այսօրվա՝ մարտի 12-ի նիստում քննարկվելու է տրանսպորտի թանկացման հարցը:
Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով նախատեսվում է ՝
«90 րոպե»-անոց տոմս – 280-300 դրամ՝ 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
7 օրվա համար 4800-5000 դրամ՝ 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
30 օրվա համար 8800-9000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
90 օրվա համար 23 600-24 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
365 օրվա համար 88 000-90 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
«Բազմակի օգտագործման» տոմս – 2100-2200 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում 10 ուղեւորություն,
Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։
Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:
Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց. հարց՝ Փաշինյանին
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց։ Այս հարցն ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամւլի ասուլիսի...
Հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան
Մենք հասկանում էինք, որ այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, եւ երբ Արեւմուտքից իրենց հարցնում էին՝ էս ինչ եք...