ՌԴ-ի առաջխաղացումը դադարեցվել է, նրանց բանակը կորցնում է մեծ քանակությամբ կենսական ուժեր․ Զելենսկի
Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրավիճակը ճակատում «շատ ավելի լավ է, քան վերջին երեք ամիսների ընթացքում»: Ռուսաստանի առաջխաղացումը դադարեցվել է, սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե պաշտպանական ուժերը բավարար աջակցություն չստանան։ Այս մասին ասել է նա ֆրանսիական BFMTV Մեդիային տված հարցազրույցում:
«Իրավիճակը շատ ավելի լավ է, քան վերջին երեք ամիսներին»,- հայտարարել է նա՝ մանրամասնելով, որ հենց նոր է լքել ռազմական խորհրդակցությունը:
Նախագահի խոսքով՝ Ուկրաինան դժվարություններ է ունեցել հրետանային զինամթերքի բացակայության, «օդային շրջափակման», ռուսական հեռահար զենքի և օկուպանտների անօդաչու թռչող սարքերի մեծ խտության պատճառով:
Սակայն, Զելենսկին նշել Է՝ Ռուսաստանի առաջխաղացումը դադարեցվել է, իսկ նրանց բանակը «կորցնում է մեծ քանակությամբ կենսական ուժեր»։ Սակայն նա նշել է, որ այդ իրավիճակը կարող է փոխվել «մեկ ամսից կամ մեկ շաբաթից», եթե ուկրաինական բանակը բավարար աջակցություն չստանա:
Ինչ վերաբերում է ռուսների կողմից Ավդեևկայի օկուպացիային, Զելենսկու կարծիքով՝ ՌԴ-ն չի գրավել քաղաքը, այլ ամբողջությամբ ավերել է այն։ Այս կապակցությամբ նա նշել է հեռահար զենքում զավթիչների առավելությունը՝ Արևմուտքին կոչ անելով այն մատակարարել Ուկրաինային։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն «20 կմ առաջ է» Ուկրաինայից։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց. հարց՝ Փաշինյանին
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց։ Այս հարցն ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամւլի ասուլիսի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում քանդել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը
Վանդալիզմի հերթական դեպք ադրբեջանցիների կողմից՝ օկուպացված Արցախում։ «Հաղորդվում է, որ ադրբեջանցի վանդալները Ստեփանակերտ...