Պուտինին ձերբակալելու օրդեր տված դատավորը ընտրվել է ՄՔԴ-ի նոր նախագահ
Միջազգային քրեական դատարանի նոր նախագահ է ընտրվել դատավոր Տոմոկո Ականեն։
Ականեն այն դատավորներից մեկն է, որը ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար:
«Ինձ համար մեծ պատիվ է ընտրվել իմ գործընկեր դատավորների կողմից Միջազգային քրեական դատարանի նախագահի պաշտոնում։ Այս դժվարին պահին դատարանի համար պահանջվում է կայուն, համագործակցության վրա հիմնված և միասնական ղեկավարություն», - հայտարարել է Ականեն ։
Նրա խոսքով ՝ ինքը մտադիր է կենտրոնանալ դատարանի մարմինների միջև երկխոսության զարգացման, ինչպես նաև մասնակից պետությունների և այն պետությունների հետ երկխոսության ամրապնդման վրա, որոնք դեռ չեն վավերացրել Հռոմեական կանոնադրությունը:
Նա միջազգային քրեական դատարանը կգլխավորի մինչև 2027 թվականը։
Նմանատիպ հոդվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...