Կասեցվել է մանկապարտեզի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Սպիտակ համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում:
Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ այն գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
Մասնավորապես՝
– խոհանոցում չեն եղել ինչպես ձեռքերի, այնպես էլ հումքի լվացման համար նախատեսված լվացարաններ` ապահովված տաք և սառը ջրով,
– խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը, պահարանները, լվացարանի դռները չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել հեշտությամբ մաքրվող, անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից։
Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։





Նմանատիպ հոդվածներ
Նախագիծն ընդունվեց. Երևանի տրանսպորտի ուղեվարձը սեպտեմբերից կփոխվի
Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ, 0 ձայներով ընդունեց հանրային տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու նախագիծը։ Ավագանու...
Մանրամասներ է ներկայացվել միասնական տոմսային համակարգի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիկան պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Աղաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է ներկա...
Հայկ Կոստանյանը՝ 9-ամյա երեխայի մահվան դեպքի մասին
Արարատի մարզի բնակիչ 9-ամյա երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ վեզիկուլյար ցան, ֆեբրիլ ջերմություն։ Այս մասին...
Երթևեկության ժամանակավոր փոփոխություն Մյասնիկյան պողոտայում
Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարի նորով փոխարինման աշխատանքների 2-րդ փուլով պայմանավորված՝ ս.թ...