Հայիթիի վարչապետը հրաժարական է տվել
Հայիթիի վարչապետ Արիել Հենրին հրաժարական է տվել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Գայանայի նախագահ Իրֆան Ալիին և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային: Այսպիսով, նա լքում է պաշտոնը, որը զբաղեցնում էր 2021 թվականին երկրի նախորդ նախագահի սպանությունից հետո։
«Մենք ճանաչում ենք նրա հրաժարականը անցումային նախագահական խորհրդի ստեղծումից և ժամանակավոր վարչապետի նշանակումից հետո»,-ասել է Ալին, ով նաև Կարիբյան համայնքի նախագահն է՝ շնորհակալություն հայտնելով Անրիին Հայիթիի ծառայության համար: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Անրին մնում է Պուերտո Ռիկոյում, և որ նրա հրաժարականի մասին որոշումը կայացվել է դեռ ուրբաթ օրը: Անրին ցանկություն է հայտնել ապագայում վերադառնալ Հայիթի, հայտնել է պաշտոնյան:
Վարչապետի հրաժարականը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տարածաշրջանային առաջնորդները երկուշաբթի օրը հանդիպել են հարեւան Ջամայկայում՝ քննարկելու քաղաքական անցման շրջանակը, որն ԱՄՆ-ն անցյալ շաբաթ կոչ էր արել «արագացնել» նախագահական խորհրդի ստեղծմամբ: Ալին ասել է, որ նախագահական խորհուրդը կներառի երկու դիտորդ և յոթ քվեարկելու իրավունք ունեցող անդամ, այդ թվում՝ մի քանի կոալիցիաների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և մեկ կրոնական առաջնորդի ներկայացուցիչներ:
Փետրվարի վերջին Անրին ուղևորվեց Քենիա՝ ապահովելու ՄԱԿ-ի կողմից աջակցվող անվտանգության միջազգային առաքելության ղեկավարումը՝ օգնելու ոստիկանությանը պայքարել Հայիթիում զինված խմբավորումների դեմ: Այնուամենայնիվ, մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում բռնության կտրուկ սրումը նրա բացակայության ընթացքում հանգեցրեց նրան, որ նա մնաց Պուերտո Ռիկոյում:
Հաիթիի ավազակախմբերը՝ «խորոված» մականունով նախկին գնդապետ Շերիզիեի գլխավորությամբ, փետրվարի 29-ին հարձակում են սկսել կառավարությանը տապալելու համար՝ գրոհելով և թալանելով ոստիկանական բաժանմունքները, բանտերն ու հիվանդանոցները, ինչպես նաև պաշարելով ռազմավարական օբյեկտները, ներառյալ նավահանգիստը և օդանավակայանը: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նախազգուշացրեց, որ Անրիի ոչ պոպուլյար կառավարությունը կարող է ընկնել «ցանկացած պահի»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց. հարց՝ Փաշինյանին
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց։ Այս հարցն ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամւլի ասուլիսի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում քանդել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը
Վանդալիզմի հերթական դեպք ադրբեջանցիների կողմից՝ օկուպացված Արցախում։ «Հաղորդվում է, որ ադրբեջանցի վանդալները Ստեփանակերտ...