Հասարակությունը պատրաստ է վճարել այնքան, որքան որ պետք է վճարի․ փոխքաղաքապետը՝ տրանսպորտի սակագնի մասին
Տրանսպորտի թանկացման նախագիծն իրականում «բարեփոխման նախագիծ է», և միայն ընդդիմությունն է այն թանկացում համարում, հասարակությունը այդպես չի համարում։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:
«Ես նախագիծը կկոչեի տրանսպորտի բարեփոխման, ոչ թե թանկացման նախագիծ։ Ցանկացած բարեփոխում, որը պատշաճ և արժանախատիվ ծառայություններ է մատուցելու մեր քաղաքացիներին, բնականաբար, սակագնի մեջ որոշակի փոփոխություն կլինի»,- ասել է Փամբուխչյանը։
Հասարակության հետ շփումների արդյունքում Փամբուխչյանը եզրակացրել է՝ պատրաստ են ավելին վճարել։
«Հասարակության հետ շփվում ենք, մարդկանց հետ շփվում ենք, և մարդիկ պատրաստ են պատշաճ տեղափոխման համար վճարել այնքան, որքան որ պետք է վճարեն»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Նախագիծն ընդունվեց. Երևանի տրանսպորտի ուղեվարձը սեպտեմբերից կփոխվի
Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ, 0 ձայներով ընդունեց հանրային տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու նախագիծը։ Ավագանու...
Մանրամասներ է ներկայացվել միասնական տոմսային համակարգի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիկան պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Աղաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է ներկա...
Հայկ Կոստանյանը՝ 9-ամյա երեխայի մահվան դեպքի մասին
Արարատի մարզի բնակիչ 9-ամյա երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ վեզիկուլյար ցան, ֆեբրիլ ջերմություն։ Այս մասին...
Երթևեկության ժամանակավոր փոփոխություն Մյասնիկյան պողոտայում
Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարի նորով փոխարինման աշխատանքների 2-րդ փուլով պայմանավորված՝ ս.թ...