Բանակցությունները կարող են հնարավորինս կարճ ժամկետներում ավարտվել․ Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնումը:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցների վերացման քննարկումներին, մենք հավատարիմ ենք երկխոսությանը եւ համոզված ենք, որ հակառակ կողմի անհրաժեշտ եւ համապատասխան ցանկության դեպքում բանակցությունները կարող են հնարավորինս կարճ ժամկետներում ավարտվել», - հայտարարել է Քաանին մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի կանի եւ միջուկային գործարքի հարցով Եվրամիության համակարգող Էնրիկե Մորայի հանդիպումներն ու խորհրդակցությունները:
2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների «հնգյակը» և Գերմանիան Իրանի հետ ստորագրել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ՀԳՀԾ), որն ուղղված է Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարմանը: ԱՄՆ-ի նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում էր կայացրել այդ պայմանավորվածությունից դուրս գալու մասին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է Վաշինգտոնը միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին:
Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան 2021 թվականի ապրիլից Վիեննայում բանակցություններ են վարում Իրանի հետ ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ։ 2022 թվականի նոյեմբերի 10-ին Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Վիեննայում Իսլամական Հանրապետության ներկայացուցիչների հետ բանակցությունների հերթական փուլն ավարտվել է առանց որևէ արդյունքի։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO...
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց. հարց՝ Փաշինյանին
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց։ Այս հարցն ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամւլի ասուլիսի...
Հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան
Մենք հասկանում էինք, որ այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, եւ երբ Արեւմուտքից իրենց հարցնում էին՝ էս ինչ եք...