Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է ու քննարկվում է. Փաշինյան
Հայաստանի օրակարգում կա միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից հրաժարվելու հարց: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է ու քննարկվում է», - ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` այս հարցը կարող է քննարկվել ամենավերջում, երբ խաղաղության պայմանագրի դրույթներն արդեն իսկ համաձայնեցված կլինեն ու ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք ստորագրել:
«Դա տրամաբանական է, որովհետև եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ, իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր` Հայաստանի համար դա մի գործոն է, որը կարևոր է մեր ասելիքը, մեր օրակարգն առաջ մղելու համար», - նշեց նա:
Ըստ նրա` այս հարցը պետք է լինի երկուստեք:
«Խոսքը չի կարող լինել միայն Հայաստանի պարագայում, երկուստեք պետք է գնալ նման լուծման»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց. հարց՝ Փաշինյանին
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց։ Այս հարցն ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամւլի ասուլիսի...
Հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան
Մենք հասկանում էինք, որ այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, եւ երբ Արեւմուտքից իրենց հարցնում էին՝ էս ինչ եք...