Վաղարշակ Հակոբյանը՝ Հայաստանի կողմից ՌԴ-ի դեմ ուղղված քայլեր անելու մասին
Ցանկացած հայտարարություն, որը միտված է Հայաստանի անվտանգության եւ անվտանգության երաշխիքների բարձրացմանը, իհարկե, գոտեպնդում է, եւ կապ չունի, թե դա որ երկիրն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփիի հայտարարությանը, թե Մեծ Բրիտանիան կաջակցի Հայաստանին Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում:
«Տեղի է ունեցել հայտարարություն, որ մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, իրականում մենք լուրջ գործողություններ ենք իրականացնում Հայաստանի անվտանգության երաշխիքների բարձրացման, ռազմական տեխնիկայի ձեռքբերման առումով: Ես կուզենամ, որ հարցին նայենք այդ կոնտեքստում: Մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ-ն ինքնիշխան երկիր է եւ կարող է ոչ միայն տնտեսական համագործակցության շրջանակում այլ շուկաներ փնտրել, այլ գործընկերների հետ համագործակցել, այլ նաեւ ռազմական: Փաստը ցույց է տվել, որ մենք եղել ենք ռազմական դաշինքի անդամ, որը չի գործել այն արդյունավետությամբ, որը մենք ակնկալելե ենք: Իհարկե, մենք պետք է բոլոր հնարավորությունները օգհտագործենք Հայաստանի անվտանգության հետ կապված»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Հնչող գնահատականներին, որ Հայաստանն ուզում են դարձնել «Ուկրաինա 2», նա ասաց. «Ես չեմ ուզում, որ մենք նման գնահատական տանք երկու պտճռով: Առաջինը, ՀՀ բոլոր քայլերն ուղղված են անվտանգության բարձրացմանը: Երկրորդը, բացարձակապես տեղին չեմ համարում նման նույնացումները: Երրորդը, Հայաստանը համարվում է ԵԱՏՄ անդամ, ՀՀ-ում կա ռուսական ռազմաբազա: Մյուս կողմից մենք ունենք համագորակցություն Ֆրանսիայի հետ, Եվրոպայի հետ: Ցանկացած միջազգային գործընկեր, որը Հայաստանի անվտանգության բարձրացմանը միտված որեւէ քայլ, հայտարարություն, գործողություն կիրականացնի, մենք դա գոհունակությամբ եւ շատ լավ կընկալենք ու կընդունենք»:
Հարցին՝ անգամ եթե դա ընդդեմ Ռուսաստանի՞ է, նա պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում՝ թեկուզ ընդդեմ Ռուսաստանի: Հայաստանը ընդդեմ որեւէ մի երկրի, այդ թվում Ռուսաստանի ոչինչ չի անում: Մենք մինչեւ հիմա Ռուսաստանի հետ դաշնակից ենք եւ միեւնույն տնտեսական բլոկում ենք: Այն գնահատականը, որ մեր ինչ-որ քայլ ուղղված է ՌԴ-ի դեմ, սադրանքներ են եւ իրականության հետ որեւէ կապ չունեն: Մենք աշխատում ենք ի նպաստ Հայաստանի, եւ եթե նման աշխատանքը որեւէ տեղ կարող է ընկալվել ինչ-որ մեկի դեմ, ես սա քաղաքական իրավիճակի ոչ պատշաճ գնահատում եմ համարում, շատ սխալ մեկնաբանություն եմ համարում: Նման բան չկա»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց. հարց՝ Փաշինյանին
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց։ Այս հարցն ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամւլի ասուլիսի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում քանդել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը
Վանդալիզմի հերթական դեպք ադրբեջանցիների կողմից՝ օկուպացված Արցախում։ «Հաղորդվում է, որ ադրբեջանցի վանդալները Ստեփանակերտ...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...