ԿԳՄՍ-ն Հայաստանում ֆրանսերեն լեզվի խթանման նախագիծ է սկսում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ մեկնարկում է «Ֆրանսերեն լեզվի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագիծը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական քաղաքականությանը՝ ի նպաստ ֆրանսերենի ուսուցման և բազմալեզվության, ինչպես նաև ստեղծել ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի ուսուցիչների վերապատրաստողների ազգային ցանց:
Ընտրված մասնակիցները 2024-2025 թվականների ընթացքում կմասնակցեն France Education International-ի (FEI) կողմից համակարգվող և 225 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացներին և վերապատրաստումը վավերացնելու հետո կհանդիսանան ԿԳՄՍ նախարարության կողմից պաշտոնապես ճանաչված վերապատրաստող դասընթացավարներ:
Մասնակցության պայմանների մասին առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ կից նյութերից:
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։▫️Hal և Concor ը...
ՀԱՊԿ-ից նոր հայտարարություն են արել ՀՀ-ի վերաբերյալ
Երևանը վերջին շրջանում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության աշխատանքներին, ս...
Հայաստանն առաջիկայում հետ է քաշելու զորքերը 4 գյուղերից, տեխնիկան արդեն աշխատում է․ Թաթուլ Հակոբյանը
Արդեն ակնհայտ է, որ Հայաստանը առաջիկայում զինուժը հետ է քաշելու 4 գյուղերից՝ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար՝ Աշաղը Աքսիպ...
Ինչո՞ւ է փակվում Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Կակտուս» ռեստորանը, և ո՞վ է գնել այն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.Օրեր առաջ սոցցանցերում տեղեկություններ տարածվեցին, որ փակվում է Երևանի ամենահայտնի ռեստորաններից...